Freedom

Sunday, February 28, 2016

Ստուգողական

Ամփոփիչ աշխատանք ձևաբանությունից 


1.    Լրացրու բաց թողած տառերը՝ որտեղ հարկավոր է.
ամենաէական, անօթևան, ունկնդիր, նորընտիր, իջևանել, հոգեվարք, փասյան, Ռաֆայել, տրտմաշուք, սրտմաշուկ, խուրց,  կծկվել։

2.      Վերականգնիր տրված բառերի հնչյունափոխված մասերը.
սրտմաշուկ-սիրտ , այգեպան-այգի, կիզանուտ-կզիչ, ընձուղտ-ինձ, ըմպանակ-ումպ, վիպագիր-վեպ, նստացույց-նիստ, ըմբռնել-բուռ, կպչուն-կիպ, չվերթ-չու։

3.     Առանձնացրու հոմանիշ զույգերը.
մեղադրյալ, երկչոտ, կթղա, բուրյան, ապակե, բագին, եղնիկ, վեհերոտ, անդրավարտիք, գավաթ, եկեղեցի, տաբատ։

4.    Տրված դարձվածքները համապատասխանեցրու տրված բացատրություններին.
դարձվածքներ՝ 
բարևը մոռանալ, Բաքոսի տաճար, առաջին ծիծեռնակ, ջրի երես հանել
բացատրություններ՝ նախակարապետ, ապշել, ազնիվ մարդ, բացահայտել, թրջել, գինետուն։

5.      Ընդգծիր տրված գոյականները հատվածում։ Քանի՞ գոյական կա։
Մենք Բուենոս Այրեսում հյուրընկալվելու էինք տեղի հայկական համայնքի կողմից։ Մեր ուղեվարը Վահանն էր՝ բարձրահասակ, գեղահոն, փայլփլուն աչքերով մի երիտասարդ։ Գեղեցիկ տղա է ու մերն է։ Շնորհակալ եղա մեր պապերին, որ մեզ համար ծնել են վայելչատես այս հայորդուն։

6.      Որտեղ հոգնակի թվի սխալ կազմություն կա, ուղղիր։
Խցանահաններ,
կողմնացույցներ, մաքսատներ, վերջնագիրներ-գրեր, հետախույզներ գրաբերներ, հարացույցներ, կարմրահերներ, օրապահներ, սպիներ-ներ, վիպագրներ-ներ, բաղաձայներ։

7.      Ընդգծիր դերանունները, կողքին գրիր, թե որ տեսակի դերանունն է։
Ինչու- հարցական է այդպես՝ գլխի չեմ  ընկնում
Եվ գլխի ընկնող կա՞ մեկը
-որոշյալ տեսնես։

Երբ-հարցական հոգնած օրը կորչում է մթնում,
Հոգնած լեռները ձորերն են մտնում։

Մինչև նրանք հասցնեին
Հանգուցյալից պատմել մի-անորոշ հուշ,
Զարթնած հավքը կանչեց քարին.
Ծնվող օրվա ճիչն էր անուշ։

Փակ աչքին ի՞նչ-հարցական, թե ջրվեժի
Ուլունք-ուլունք արցունքի մեջ
Մի-անորոշ ծիածան կպակասի։

Շնորհակալ եմ իմ-անձնական բախտից
Եվ քեզանից՝ շնորհակալ,
Որ կարող ես իմ-անձնական տունը գալ
Նորագյուղյան քո-
անձնական դրախտից։

8.    Առանձնացրու անկախ դերբայները։
Տեղ է հասել ու տեսել, որ կնոջ ներկայությունը տղաներին ոգևորել է, նրանց թմրած ջղերը կենդանացրել, և յուրաքանչյուրը կարծում է՝ նրա ուզածն ինքն է։ Եկել են խանութ՝ առևտուր անելու, գիտեն՝ ինչ են առնելու և ինչքան։ Խանութին մոտենալիս պառավներից մեկը, ճանաչելով մեզանից սերվածին, փորձել է խոսքի բռնվել բայց հանդիպել է նրա խայթող հայացքին ու հետ կանգնել իր մտադրությունից։

9.      Առանձնացրու անորոշ դերբայները։
Անընդհատ հոխորտում էր, ամպագոռգոռ խոսքերով փորձում էր բոլորին ապշեցնել՝ նույնիսկ մի ակնթարթ չմտածելով, որ երկու անպաշտպան կանայք կարող են հակառակ գնալ իր կամքին և դուրս գալ իր իշխանության տակից՝ նպաստելով նրա ինքնաոչնչացմանը։

10.  Առանձնացրու ապակատար ձևաբայերը։
Բայց նրա՝ տարիներ շարունակ վարժված աչքերը շուտով ձեռք էին բերելու առարկաները ականակիր մթնում բորենու պես տեսնելու տարօրինակ ընդունակություն, որը նրան օգնելու էր՝ շրջապատը զգալու և լավ տեսնելու։

11.  Առանձնացրու ածանցավոր բայերը, գրիր՝ որ ածանց է առկա.
ենթադրել, ներգաղթել, հառաչել-ան սոսկածանց, իջել
-ն սոսկածանց, կռթնել, վրդովել, հագցնել, ընկնել-ն սոսկածանց ելել-ն սոսկածանց, վերացել-ա սոսկածանց։

12.  Ընդգծիր բայերը, յուրաքանչյուրի կողքին գրիր սեռը։
Նա լռեց, հառաչեց՝ հայացքն ուղղելով դեպի անորոշ տարածություն։
Գործ շատ կար. ծրագրեր էի վաճառում, բեմում տարբեր գործեր անում։
Շուտով տղան մեծանում է և դառնում հայտնի արհեստավոր։
Լևոնը փաթաթվեց մոր պարանոցին և սկսեց բարձր ձայնով հեծկլտալ։
Զգացի, որ տղան շատ վրդովվեց իմ այդ խոսքից, և փորձեցի մեղմել անհաճո իրավիճակը։

13.  Որոշիր, թե դիմավոր բայերից որը որ եղանակով է դրված։
«Եթե թշնամուն վերացնենք, անպայման կլինի խաղաղություն»,- մտածում էր իշխանը։
Մի թագավոր կամեցավ գեղեցիկ դարպաս շինել և զարդարել այն զարմանահրաշ նկարներով։
Նա այլևս ոչ մի գիշեր դուրս չէր գա, որպեսզի չհանդիպեր այդ խորհրդավոր անծանոթին։
Մի մարդ խանութ ուներ և գիտեր՝ դրանով կվաստակի իր օրվա ապրուստը։

14.  Ընդգծիր հարկադրական եղանակի բայաձևերը։
Նա պիտի մեր առաջին ու վերջին սերը լինի։
Տարիներ հետո նա պիտի դառնա մի ժողովրդի ազնիվ կենսագիր։
Պիտի կրկին դասը սերտեն իրենց սիրո՝ ըստ աստղային այբուբենի։
Եվ պե՞տք է արդյոք քեզ միշտ ունենալ իմ կողքին։

15.  Ընդգծիր հրամայական եղանակի բայաձևերը (նախադասությունները կետադրված չեն).
ա)
Իմ գերեզմանին դուք չմոտենաք
Հարկավոր չեն ինձ ոչ ծաղիկ, ոչ սուգ…

բ)Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի
Իմ վերև թող արև չխնդա։

գ)Ինձ այդպես, քրոջ պես մի գթա…

 դ)Տխուր երեկոն զարկել է վրան
Սիրտս կարոտով կանչում է քեզ եկ։

16.  Ընդգծիր ենթադրական եղանակի բայաձևերը։
ա) Իմ ճամփան անվախճան մի գիշեր
Ինձ շոյող ոչ մի շող չի ժպտա։

բ) Ու չի ելնի մոխրից տխուր հմայքը ձեր տան
Ու չի լինի էլ սիրո քաղցր ու կապույտ ձեր շղթան։

գ) Հետևում են քեզ, երբ արյուն ունես, իսկ երբ ցամաքես, կմոռանան քեզ։

դ) Չի զիջել նա իր արմատը վերջին
Արհավիրքների զարկին անխնա։

17. Առանձնացրու անկանոն բայերը.
թեքվել, սառչել, թողնել, մոռանալ, ասել, հյուսել, ցանկալ, գերել, հանգչել, կառչել, ուտել, իջնել, գնալ, լինել, տանջել, մարել։

18. Ընդգծիր մակբայները.
գողեգող, ավանդաբար, այնպես,  լիովին, վաղը, ցմահ, առհավետ, երբևիցե, ամենուրեք, դեսուդեն, ներքև, սարն ի վեր, հանկարծ, այնուհանդերձ, ստեպ-ստեպ, անընդհատ։

19. Ընդգծիր կապերը.
դիմաց, ըդդեմ, հնուց, միջև, բացառությամբ, արդեն, վերջապես, վերաբերյալ, հօգուտ, դեռ։

Ո՞ր նախադասության մեջ շաղկապ կա։
ա)
Մեր երկրին հենց այդպիսի մտավորականներ են անհրաժեշտ։
բ) Օրերը ցրտել են, իսկ Արարատյան դաշտում դեռ բերքահավաք է։
գ) Մահն իսկ չի կարող բաժանել մեզ։
դ) Որքան մոտենում ես, սարն այնքան հեռանում է։